Ռուս սահմանապահները շարունակելու են մնալ Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանին․ «Ժողովուրդ»
Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց գործառույթներն իրականացնել հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին: Այսպիսով՝ մայիսի 8-ին՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ ՔՊ-ականները հպարտորեն հայտարարում էին, որ սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից՝ սա ներկայացնելով իբրեւ մեծ ձեռքբերում, էլի խաբում էին: «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից