Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին
Թուրքիան Լեհաստանին է մատակարարել թուրք-լեհական պայմանագրով նախատեսված վերջին 6 միավոր «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին գրառումներ են արել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան և Թուրքական ավիաշինարարական «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։