Հիմնադրվել է Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունը
«Մորնին» ընկերության մյուսլիների տեսականին մեծ է՝ սկսած մանկական ու շոկոլադային տեսակներից մինչև սպորտով զբաղվողների համար հատուկ բաղադրատոմսով պատրաստված տարբերակներ։ Յուրաքանչյուր տեսակը մշակելիս սննդաբանը մյուսլիներում հատուկ չափաբաժիններով բալանսավորել է առավոտյան առողջ նախաճաշի համար անհրաժեշտ սննդակարգը։