«Եզակի հնարավորություն է ընձեռվում՝ հետ պտտել կապիտուլյացիայի անիվը, փակել 2018 թվականին բերված Պանդորայի արկղը»
Մայիսի 26-ին իրականանալու է Եղիշե Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». «Առավոտի» զրուցակիցն է «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը: – Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։ – Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը Հայոց հազարամյա պատմության ողջ ընթացքում բարեբաստիկ եւ բախտորոշ է եղել, սկսյալ խորհրդանշական 5-րդ դարից, երբ Հայոց ինքնիշխան պետականությունը խոնարհվել