Նիկոլի տեղը հայ ժողովրդի պատմության մեջ ոչ թե ազնվության թագավորների, այլ նզովյալ դավաճանների շարքում է. Արմեն Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Սամվել Մարտիրոսյան․ «Պարոն Աշոտյան, ուղղաթիռի վթարից մահացան Իրանի նախագահ Ռաիսին, ԱԳՆ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ի՞նչ եք կարծում՝ դա ուղղակի ավիավթար էր,