Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է. այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ․ Հայր Զաքարիա
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Զաքարիայի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։ Այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ