ՌԴ ՊՆ. Պատրաստ ենք օգնել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում։ «Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում։ 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։ Հայկական կողմից հարցում ստանալու