«Երազ» այգում գրքի տոն էր։ Նյումեգ հրատարակչություն արդեն երրորդ անգամ անցկացրեց «Newmag Summer Fest» գրքի ամառային փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի ամենախոշոր հրատարակչությունը ինչպես միշտ ներկայացնում էր մի քանի նոր գիրք, թարգմանական արտերկրյա գրականություն, մանկական ու ոչ միայն մանկական ժամանակակից ու դասական գրողների գործեր։ Հայալեզու նոր հրատարակություններից ներկայացվեց հայ գրող Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գրքի