Թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի ավտոմոբիլային ոլորտը 2025 թ․-ին արձանագրել է պատմական ռեկորդ՝ արտահանումը հասցնելով 41․5 մլրդ դոլարի։ «Ուլուդաղ» ավտոմոբիլային արդյունաբերության արտահանողների միության տվյալներով՝ ոլորտի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 11․6%-ով՝ պահպանելով առաջատար դիրքը երկրի ընդհանուր արտահանման մեջ՝ 17․5% մասնաբաժնով։