ՆԱՏՕ-ի համար նախընտրելի է, որ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ կազմում. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի նախօրեին հայտարարել է, որ մասնատված Եվրոպան կնպաստի անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի ստեղծման։
«Ես ձայնի իրավունք չունեմ։ Պետք է որոշեն Բրիտանիայի քաղաքացիները։ Ես միայն կարող եմ ասել, թե ինչն է կարևոր ՆԱՏՕ-ի համար։ Ուժեղ Մեծ Բրիտանիան ուժեղ Եվրոպայում լավ է Մեծ Բրիտանիայի և լավ է ՆԱՏՕ-ի համար, որովհետև մենք կանգնած են անվտանգության ոլորտում աննախադեպ մարտահրավերների առաջ՝ ահաբեկչություն... Читать дальше...