Мы в Telegram
Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Աղոթքի զորությունն ու համառ ինքնահաղթահարումը. Դավիթի կյանքը պատերազմից հետո

14 տարեկանում Դավիթը վարսահարդարի մասնագիտություն է ձեռք բերում: Ապագայում սեփական վարսավիրանոցն ունենալն այդ ժամանակ պարզ պատանեկան երազանք էր, ու դժվար էր պատկերացնել՝ ինչ ճանապարհով կյանքը կտանի: Այսօր արդեն 22-ամյա Դավիթը բացում է իր սեփական վարսավիրանոցի դուռն ու սպասարկում հաճախորդին, որն անգամ չի էլ ենթադրում՝ հմուտ վարպետին ձեռքն աշխատացնելը հավելյալ ջանքով է տրվում:

44-օրյա պատերազմի ընթացքում ժամկետային զինծառայող Դավիթ Ստեփանյանի ձեռքի ֆունկցիայի խանգարումը վիրավորման միակ հետեւանքը չէ: Մեդիամաքսը նրա հետ զրուցել է իր հրաշք փրկության ու ամեն օր ինքն իրեն հաղթահարելու մասին:

3 միլիմետրանոց հրաշքը

Դավիթը Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում է վիրավորվել 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Վիրավոր ընկերներին օգնելիս կասետային ռումբի ալիքը շպրտել է նրան ու պատին հարվածել: Այդ ժամանակ դեռեւս միայն կոնտուզիա էր ստացել:

«Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ականջներումս խշշոց էր, մշուշոտ էի տեսնում: Տղերքն օգնեցին, որ մեքենա նստեմ, հետո ինձ ստիպում էի, որ հասկանամ, թե ինչ է կատարվում: Պարզվեց, որ մեքենայի ակերը ծակ են: Հետո ուրիշ մեքենա հանդիպեց, տղերքը գնացին, որ մեքենան մոտեցնեն, ես էլ ինձ մի կերպ դուրս գցեցի մեքենայից, փորձեցի ոտքի կանգնել, չկարողացա ու հենց այդ պահին նորից կասետային ռումբ աշխատեց, դրանից թոքս վնասվեց, քներակս կտրվեց, հետո էլ դիպուկահարի գնդակը կպավ սրտիցս 3 մմ բարձր: Դեռեւս գիտակցությունս չէի կորցրել, բժիշկ կար հետներս, անընդհատ մորֆին էր սրսկում, բայց ցավը ոչ մի կերպ չէր անցնում»,- պատմում է Դավիթը:

Ստեփանակերտի հոսպիտալում Դավիթի թոքն են վիրահատել, տեսել են, որ քներակը կտրված, բայց խցանված մնացել է: Նման բարդ վիրահատության համար Դավիթին արհեստական կոմայի մեջ են մտցրել ու շտապօգնության մեքենայով Երեւան ուղարկել: Բժիշկները ռմբակոծվող ճանապարհի ամբողջ ընթացքում ամեն մի փոսի դրմփոցի հետ շունչները պահել են՝ վախենալով, որ այդ շարժից խցանումն ուր որ է կբացվի ու քներակը կսկսի արնահոսել:

Հավատի զորությունը

«Վիրահատությունը հաջող է անցել: Կյանքին վտանգ չի սպառնում»,- հեռախոսի այն կողմում վերակենդանացման բաժանմունքի բժշկի ձայնն է լսում Դավիթի մայրը՝ տիկին Գայանեն: Տղայի վիրավորման լուրը նրան վերջինն էին հայտնել, երբ արդեն վստահ էին, որ Դավիթը փրկված է: Բժիշկներն էլ էին փաստում, որ Դավիթի ապաքինումն անհավանական էր, սակայն տիկին Գայանեն գիտի՝ տղային աղոթքն է փրկել:

«Դավիթի համար շատերն են աղոթել՝ դպրոցի իմ ամբողջ անձնակազմը, աշակերտները, նրանց ծնողները: Եկեղեցում ծնկի էի գալիս ու խնդրում Աստծուն, որ թեկուզ վիրավոր ինձ տա իմ էրեխուն, էլ չէի դիմանում: Աղոթքը մեծ ուժ ունի»,- ասում է տիկին Գայանեն:  

Ավելի ուշ բժիշկը պատմել է, որ երբ անգիտակից վիճակում Դավիթին Երեւան են բերել, փորձել են վզից կախված 2 խաչը հանել, թույլ չի տվել: Դրանցից մեկը ծառայություն գնալուց առաջ եկեղեցում օրհնել է տվել եւ հետո վզից չի հանել, մյուսն էլ պատերազմի ժամանակ գնդերեցն է տվել:

Տղե՜րքը ...

Գիտակցության գալու առաջին պահին Դավիթը կարծել է, թե գերի է ընկել ու սկսել շուրջն ամեն ինչ քանդել, անգամ բժշկին է հարվածել մինչեւ որ չի լսել.

«Հանգստացի´ր, դու Երեւանում ես»:

Վիրահատությունից մի քանի օր անց էլ Դավիթը դեռեւս դժվարանում էր խոսել, թվերը կարծես մոռացած լիներ, «հա»-ն ու «չէ»-ն շփոթում էր:

«Նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոցում վեր թռա Դավիթի գոռոցից: Հստակ խոսել չէր կարողանում, միայն գոռում էր՝ տղե՜րքը, տղե՜րքը: Բուժքրոջը կանչեցի, հանգստացնող սրսկեցին, հետո ինքս էլ լուրերը նայեցի ու տեսա՝ հողերը հանձնել են: Հիշում եմ՝ սարսափելի օր էր: Կրկնակի ծանր ապրումներ: Այդ սթրեսից Դավիթը շատ դժվար դուրս եկավ, հոգեբանի հետ աշխատանքն էլ էր դժվար տրվում, անընդհատ Եռաբլուր էր գնում»,- հիշում է տիկին Գայանեն:

Համառ ինքնահաղթահարում

Երկար ժամանակ Դավիթը բուժումներ է ստացել, նրան շատ է օգնել «Նորք Մարաշ»- ի նյարդաբան Անուշ Գասպարյանը:

«Աջ կողմս լրիվ պարալիզացված էր, հետո ոտքս կարգավորվեց, ձեռքս մնաց: Պատերազմից հետո որոշ ժամանակ էլ չէի ուզում վարսահարդարությամբ զբաղվել: Որ ձեռքս չէր աշխատում, մտածում էի՝ այլեւս չեմ կարող: Հետո քիչ-քիչ սկսեց աշխատել, ստիպում էի ինձ, որ կարողանամ շարժել: Նորից գնացի վերապատրաստվեցի որպես վարսահարդար, հետո նորից բուժումներ անցա ու կարողացա ընդունվել աշխատանքի՝ որպես վարսավիր»,- պատմում է Դավիթը:

Առողջական վիճակի բարելավումն ու չհանձնվող բնավորությունն օգնել են Դավիթին 2022թ. հուլիսին բացել սեփական վարսավիրանոցը՝ Legend Barbershop-ը, որը գտնվում է Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի 28 հասցեում: Հաճախորդների թիվը գնալով ավելանում է, արդեն օգնող ձեռքի կարիք է զգացվում: Դավիթը հիմա նաեւ մատնահարդար է փնտրում, որը կսպասարկի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:

«Սալոնի ընդլայնման ուղղությամբ, իհարկե, մտածում եմ, բայց նաեւ վստահ եմ, որ միայն սալոնով չեմ սահմանափակվի: Ես տեղս հանգիստ նստել չեմ սիրում»,- ասում է Դավիթը:  

Անպայմանական նվիրումը

Ծանր վիրավորումը Դավիթին բացարձակապես փոխել չի կարողացել: Նա շարունակում է մնալ նույն համառ տղան՝ հայրենիքի հանդեպ անպայմանական սիրով: Վերականգնվելուց հետո Դավիթը ծնողներից թաքուն փորձել է պայմանագրային զինծառայող դառնալ, սակայն հասկանալի պատճառներով նրան չեն ընդունել: Հետո ընդունվել է Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա եւ հիմա կառավարում է սովորում. ռազմական ոլորտին ամենամոտը դա էր, որ կարող էր իրեն թույլ տալ:

2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների վրա հարձակումը Դավիթին նորից ստիպել է մտածել սահման մեկնելու մասին: Մայրն է խնդրել, համոզել, որ որոշումից հետ կանգնի:

«Ասում էի, որ ինքն ի վիճակի չէ: Եթե առողջականը ներեր, իհարկե, պիտի գնար, եթե մեկը հրաժարվի, երկրորդը հրաժարվի, սահմանն ո՞վ պետք է պահի, բայց հիմա իր այդ առողջական վիճակով միայն կխանգարեր»,- պատմում է տիկին Գայանեն:

Այսքանից հետո էլ Դավիթը, միեւնույն է, հանգիստ նստել չէր կարող:

Վարսավիրանոցը ժամանակավորապես փակել էր եւ օգնության հավաքագրման կետ դարձրել: Պատերազմի միջով անձամբ անցած լինելով՝ նա արդեն լավ գիտեր՝ ինչի կարիք կա, ուստի ձեռք է բերել անհրաժեշտն ու անձամբ ուղարկել սահման: Այդ օրերին ծնողները Դավիթին գրեթե չէին տեսնում, տուն վերադառնում էր գիշերը շատ ուշ, իսկ վաղ առավոտյան արդեն տանը չէր:

Հայրենիքը մեղք չունի

Պատերազմից հետո բոլոր դժվարությունները հաղթահարելու հարցում նրան հարազատներն ու ընկերներն են օգնել, իր սիրելի մարդիկ եւ հատկապես մայրը:
«Ինչի միջով ասես անցել է մայրս իմ պատճառով: Երբ տանը ես ու մաման ենք լինում միայն ու փոքր-ինչ ծանր գործ է լինում անելու, ես ինչքան էլ վատ լինեմ, չեմ թողնի, որ մաման անի: Այդպես ինձ հաղթահարում եմ»,- ասում է Դավիթը:

Legend Barbershop-ի հաճախորդների մեծ մասը չգիտի, որ իրենց վարպետն առողջական խնդիրներ ունի, Դավիթն ամեն ինչ անում է, որ ձեռքն աշխատեցնելու իր ներքին պայքարը ոչ ոք չնկատի:

«Երբեմն հաճախորդներ են գալիս ավելի տարիքով ու սկսում են հայրենիքից բողոքել: Ես պարզապես լռում եմ, որովհետեւ եթե խոսեմ, վատ ձեւով կասեմ: Հայրենիքն ի՞նչ մեղք ունի, որ նման ղեկավարություն կա, որ նման մարդիկ կան, որոնք կործանում են հայրենիքը: Մարդիկ անհայրենիք են դարձել: Ուզում եմ, որ շատ սիրեն իրար, մեկը մյուսի հանդեպ հարգալից լինեն: Եթե դա լինի, հայրենիքն էլ կսիրեն»,- ասում է Դավիթ Ստեփանյանը:

Գայանե Ենոքյան

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Российская нефть нашла новую лазейку для ухода от санкций

Команда из Мытищ победила на всероссийском фестивале «Минибаскет»

В Москве стартовали съемки второй части фильма «Чебурашка»

Филиал ФГБУ «ЦЖКУ» Минобороны РФ начал эксплуатацию социальной и военной инфраструктуры

Музыкальные новости

«СВЯТОЙ ЛЕНИН» легально изготавливает армии и спецслужбы. 6 серия. СЕРЬЁЗНЫЙ НОВОСТНОЙ СЕРИАЛ.

Аккумулятор неанонсированного Samsung Galaxy Z Fold6 Ultra сертифицировали

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала

До плюс 50 градусов: Каким городам России грозит аномальная жара летом 2024 года. Опубликован список

Новости России

PRO-тренды: точки роста внутреннего туризма

Картину Ивана Шишкина продали за рекордную сумму на аукционе в Москве

«Естественная ситуация»: Вильфанд объяснил переменчивость погоды в Москве

ТАСС: Технический делегат от МПК посетит Кубок чемпионов по параатлетике в Екатеринбурге

Экология в России и мире

Фотопрогулка по советским городам. Классная серия!

«585*ЗОЛОТОЙ» выступила партнером медиафестиваля творческой молодежи YOUPITER

Победитель фирменной игры «Авторадио» получил ключи от Oting Паладин

Улыбка сделала слушателя «Юмор FM» миллионером

Спорт в России и мире

Осталась в одиночестве: Андреева победила Грачёву и вышла в четвертьфинал «Ролан Гаррос», Медведева остановил де Минор

Джокович — о травме: На данный момент, вроде все нормально, но я не знаю, что будет утром

Ролан Гаррос. Расписание 2 июня. Потапова и Швентек сыграют первым запуском, Синнер – последним

Синнер повторил достижение Джоковича и Надаля по победам на "Больших шлемах"

Moscow.media

Парк развлечений «Замания» сменил платформу кадрового ЭДО на HRlink

Студенты Академии Игоря Крутого раскрыли свои таланты

Рассказ про зятя. Хоть и не про котиков, но тож смешной

Военные следователи продолжают оказывать гуманитарную помощь военнослужащим, находящимся в полевых госпиталях

Топ новостей на этот час

Rss.plus

СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *