Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատը, «Միասին» հասարակական կազմակերպությունը եւ «Միջազգային համագործակցության առաջնորդներ» ոչ առեւտրային կազմակերպությունը։
Ֆորումի թեմաներից թվում են. «Պատմական հիշողության պահպանումը որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ համագործակցության զարգացման հիմք», «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», «Լրատվամիջոցները՝ որպես քաղաքական փոխգործակցության պատկերների ստեղծման անբաժան մաս»:
«Միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը թելադրում է համագործակցության ընդլայնման եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բոլոր խոչընդոտների հաղթահարման անհրաժեշտությունը։ «Ռուսաստան-Հայաստան» համաժողովը կարեւոր հաշվարկային կետ կդառնա երկու երկրների միջեւ երկխոսության նոր փուլի համար»,- ասել է համաժողովի տնօրեն Մհեր Ավետիսյանը։
Մեդիամաքսը նշում է, որ Մհեր Ավետիսյանը Երեւանում «Ռուսական գրքի տան» հիմնադիրն է: