Tesla Model X քրոսովերը դրեգ-ռեյսինգում գերազանցել է Ferrari-ին (տեսանյութ)
Tesla Model X P90D քրոսովերը իր առաջին դրեգ-ռեյսինգին մասնակցել է` մրցելով Ferrari F430 Spider մոդելի հետ և հաղթելով իտալական սուպերքարին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` ընդհանուր առմամբ 3 փորձ է կատարվել, որոնցից յուրաքանչյուրում էլեկտրական քրոսովերը առաջ էր պոկվում սուպերքարից հենց մեկնարկի պահին:
Tesla Model X P90D մոդելը զինված է 259 ձիաուժ զարգացնող դիմացի և 503 ձիաուժով հետևի շարժիչներով: 100 կմ/ժամ արագությունը մոդելը զարգացնում է 3.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:
Ferrari F430 Spider սուպերքարը համալրված է 4.3 ձիաուժ հզորությամբ 8 մխոցային շարժիչով, որը 490 ձիաուժ հզորություն է զարգացնում: Ռոդսթերը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 4.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 311 կմ/ժամ: