ՉԼ. Ռեալը ջախջախեց 400-րդ խաղում, Բորուսիան նույնպես 3 միավոր վաստակեց (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում կայացան F խմբի 3-րդ տուրի հանդիպումները:
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային»: «Արքայական» ակումբի գոլերը խփեցին Բեյլը, Լուկասը, Ասենսիոն, Մորատան, մեկ անգամ էլ ինքնագոլ գրանցվեց: «Լեգիայից» հաշիվը կրճատել էր Ռադովիչը:
Այս հանդիպումը 400-րդն էր «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայում: Այս հաղթանակը ՉԼ-ում մադրիդցիների համար 238-րդն էր:
Խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Սպորտինգին»: Օբամեյանգի և Վայգլի գոլերին պատասխանել է Սեսարը:
3 տուրերից հետո «Ռեալը» և «Բորուսիան» 7-ական միավորով գլխավորում են F խումբը: «Սպորտինգն» ունի 3 միավոր, իսկ «Լեգիան» դեռևս առանց միավորի է: