Քննությամբ պարզվել է, որ մարմնական վնասվածքներն ստացել են Տափերական համայնքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ
Սպանություն՝ ծեծկռտուքի ժամանակ. առերևույթ հանցագործություն կատարած 25-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Սպանություն՝ ծեծկռտուքի ժամանակ. առերևույթ հանցագործություն կատարած 25-ամյա երիտասարդը կալանավորվել է:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ, թեև բյուջեում փոփոխություն կատարելու նախագիծը Կառավարությունը համարել է հրատապ ու ներկայացրել արտահերթ նիստի, սակայն այս նախագիծն ավելի վաղ՝ 10 օր առաջ էր հայտնվել Ազգային ժողովում, և խմբակցություններին հնարավորություն է տրվել առաջարկություններ ներկայացնելու: Ընդունվե՞լ են դրանք, թե՞ ոչ՝ պարզ կդառնա վաղը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները անչափահասների համար մահապատիժը, որպես հանցագործության պատժատեսակ, չեղարկելու որոշում են կայացրել։
Ամերիկյան KCRA 3 հեռուստաընկերության լրագրող Մելինդա Մեզան եթեր է դուրս եկել իր տան լոգասենյակից: Twitter- ի օգտատերերը նկատել են, որ կադրում հայտնվել է նրա մերկ ամուսինը, գրում է Daily Mail-ը:
Հարցին՝ հեղափոխությունից արդեն երկու տարի է անցել, կա՞ դատարանով հաստատված թալանի մեկ դեպք, որի մասին վարչապետը հաճախ է խոսում, և արդյո՞ք նման հարցեր բարձրաձայնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերի ժամանակ, պատգամավորը պատասխանեց, որ արդեն մեկ ամիս է՝ ինչ դարձել է ՔՊ-ի անդամ և կուսակցության նիստերին չի մասնակցել, ուստի չի կարող ասել՝ այդ հարցերը վարչապետի հետ քննարկո՞ւմ են, թե՞ ոչ, գնահատականներ եղե՞լ են, թե՞ ոչ:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 20-ամյա մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Այսօր Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ էր անցկացվում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների պնդմամբ՝ առաջին փուլն արդեն ավարտվել է: ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին չի մասնակցում, քանի որ այն կազմակերպվել է մի շարք իրավախախտումներով:
Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։ Տեղեկությունը տարածվել է Հրապարակային ծանուցումների Azdarar.am պաշտոնական կայքից։
Ապրիլի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ մի տղամարդ Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի ծառեր է հատում։
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը դիմել է նախարարությանը ոչ թե՝ ֆոնդերը վերահաշվառելու, այլ՝ ֆոնդերի կառուցվածքային փոփոխության և դրանք վերակազմակերպելու հարցով, ինչը չի առարկվել: 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշված է ԿԳՄՍ նախարարության ուղարկած գրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև: