«Տղե՛րք, ինչի՞ց եք վախենում, խոսե՛ք… այն, որ Արծրունն ասում էր, թե տակտիկական նահանջ է, այո՛, տակտիկական նահանջ էր՝ հողերը տալու համար». Սերոբ Գասպարյան
«Բայրաքթարը երբեք 4 հոգու չէր խփի։ Կոնկրետ կոորդինատները տրված էին, խփեց, որից 20 րոպե հետո ադրբեջանական մամուլը գրեց, որ եղբայրս՝ Սև Հովազը, մահացել է, թեև նրա մահվան մասին դեռ չգիտեին, դեռ նրան հոսպիտալ էլ չէինք հասցրել։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ դավաճանություն։ Ռուստամն ասել էր, որ դավաճաններին չենք ներելու, որովհետև մենք արդեն հասկացել էինք, որ կա դավաճանություն,- ասաց Գասպարյանը՝ հավելելով,– Նիկո՛լ Փաշինյան, դու անգամ մի դավաճանի չես կարողանում գտնես, տո՛ւր ինձ մանդատ, ես մեկ ամսում դավաճաններին կբացահայտեմ... Читать дальше...