Կերկարացնե՞ն հայ գերիների կալանքը. «Հրապարակ»
Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է: Հունվարի 28-ին լրանում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման 6 ամիսը, հունվարի 30-ին` Դավիթ Բաբայանինը, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Արայիկ Հարությունյանի կալանքը լրանում է փետրվարի 3-ին: