2023թ. Հայոց բանակը մնաց փաշինյանական հարձակման թիրախում, Արցախի ՊԲ-ն էլ գոյություն չունի. Գեղամ Մանուկյան
Ավելի քան երեսուն տարի մեր անվտանգության երաշխավորը, մեր ժողովրդի հպարտությունը՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը, գոյություն չունի։ Սեպտեմբերի 19-ին կենաց-մահու պայքար մղելով՝ Պաշտպանության բանակի մարտիկներից շատերը տվեցին իրենց պատվո մարտը։ Ու այս շրջագծում կատարվեց ամենաամոթալին՝ ՊԲ հերոսական ճակատամարտը տեղի ունեցավ առանց ՀՀ զինված ուժերի գործակցության և աջակցության, դավաճանված ու մենակ մնացած։