Հայաստանի փաստացի տարածքն այսօր ընդամենը 28 հազար 500 քկմ է․ Հրանտ Բագրատյան
Անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ Լարսը փակվեց, Փաշինյանը հասկացավ, որ տնտեսությունը կքանդվի։ Նա կարող է մեզ ամեն կերպ խաբել, թե ով տվեց Արցախը, կամ որևէ մեկի գրպանը մի բան գցել, հետո ոստիկաններին ասել՝ դե գտեք, բայց այդ համարները ռուսների հետ չեն անցնում, հատկապես, եթե տնտեսության մեջ սկսվեն կտրուկ բացասական միտումներ։ Նա սարսափելի վախենում է դրանից, տնտեսություն չկա։ Հինգ տարում եղել է 24 տոկոս աճ, այս տարին էլ երևի փակեն 7-8 տոկոսանոց աճով, վեց տարում՝ 31-32 տոկոս տնտեսական աճ։