Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք որևէ այլ վայրում սահման բացել Հայաստանի հետ․ Ալիև
«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման»,-ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս մասին այսօր որոշ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի վերաբերյալ Ադրբեջանի խիստ պայմանները հնչեցնելով։