ՀՀ զինված ուժերը սահմանագոտու մի քանի հատվածներում իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։