«Ես վստահ չեմ, որ կառավարությունը Մեղրին դատարկելու դիտավորություն ունի, բայց ես վստահ եմ, որ մեղրեցուն հարգել չգիտի, և որն ամենասարսափելին է՝ մահացած մարդուն»
Մոտ 5 ամիս է Մեղրիի դիահերձարանը կրակի բռնկման հետևանքով չի գործում, և 12․000 բնակչություն ունեցող Մեղրի համայնքում մարդ մահանալու դեպքում, տանում են Մեղրիից մարզկենտրոն Կապան, դիահերձում են, նորից բերում, մեղրեցիններին պատճառելով ֆինանսական, հոգեբանական և սթրեսային մի նոր՝ մարդկային ուղեղում չտեղավորվող փորձություն։