Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 14 վիրավոր․ այդ թվում երեխաներ
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։