Վրաստանում 300-ից ավելի ապաստան հայցող է գրանցված
Անցած տարվա վերջին երեք ամսվա տվյալներով՝ Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված է 316 անձ, որոնցից ամենաշատը՝ 61-ը, Իրանի, 50-ը՝ Թուրքիայի, 31-ը՝ Ուկրաինայի, 29-ը՝ Պակիստանի, 16-ը՝ Եգիպտոսի և 16-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։