Նախորդ տարի ազգությամբ ոչ հայ ավելի քան 1000 օտարերկրացի ՀՀ քաղաքացիություն է ստացել. Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով նախորդ տարի 20 884 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնել են Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։