Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում շատ ուժեղ կազմ էր հավաքվել. Էլմիրա Կարապետյան
Հայաստանի հրաձգության հավաքականը վերջին շրջանում շարունակաբար կայուն ելույթներ է ունենում միջազգային մրցաշարերում: 2024 թվականի առաջին իսկ ամսում Հայաստանի հավաքականի անդամները` Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը, թիմային պայքարում անմասն չեն մնում մեդալային պայքարից: