Տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ հանձնառությունը պետք է դիտարկվի նաև որպես Եվրոպական ընտանիքի հավաքական տեսլականի մաս. Միրզոյան
Ուրախ եմ վերադառնալ Լյուքսեմբուրգ 2022թ. իմ առաջին այցից ուղիղ երկու տարի անց: Այս տարիների ընթացքում մենք արդեն ձևավորել ենք ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն, բայց այսօրվա իրադարձությունը մեր երկու բարեկամ երկրների հարաբերություններում նոր էջ է հանդիսանում: