Ովքե՞ր կարող են ՀՀ–ում երթևեկել մգացված ապակիներով
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց ուղեկցող մեքենաները մգացված ապակիներով երթևեկելու արտոնություն չունեն։ Հայաստանում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները կարող են երթևեկել մգացված ապակիներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։