Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառել է վարչական տույժեր
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 19-ին գումարել է նիստ, օրակարգում՝ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների, «ՎԱՀԱԳՆ ՍԻՄՈՆՅԱՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 265 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ԼԱՅՔ ԹԻՎԻ ՌԱԴԻՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ՌԱԴԻՈ ԱՎՐՈՐԱ», «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։