Տեղական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի օրակարգում է
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար պրոֆեսոր Հալուք Գյորգյունը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տեղական ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերին: Նա նշել է, որ տեղական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի համար կարևոր տեղ է զբաղեցնում և այն տարբեր երկրների հետ տարբեր մակարդակներում ունեցած հանդիպումների ընթացքում գլխավոր երեք թեմաներից մեկն է հանդիսանում: