Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հայտնել է, որ Ալմաթիում իրավիճակը հանգիստ է
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Չինգիս Արինովը երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևին զեկուցել է, որ Ալմաթիում, որտեղ մարտի 4-ի առավոտյան երկրաշարժ էր տեղի ունեցել, իրավիճակը հանգիստ է, բոլոր ծառայություններն աշխատում են հստակ և իրավիճակին համապատասխան: Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: