Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահը, հանդիպման ընթացքում, պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով, անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։