Ինչպես փխրուն աղջիկը դարձավ ուժեղ հայ կնոջ խորհրդանիշը. «Մայր Հայաստանի» պատմությունը
«Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվել է Երևանի բարձրադիր վայրում մոտ 60 տարի առաջ: Կնոջ արձանը շատերին է հիացրել և շարունակում է հիացնել. նա սուրը պատյանն է դնում, վահանը ոտքերի մոտ է։ Գրեթե 40 տարի ոչ ոք չգիտեր, որ այս մոնումենտալ հուշարձանը 17-ամյա աղջկա դեմքն ունի, որն այսօր էլ ապրում է Երևանում։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը։