Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցվել է. ԿԲ խորհուրդը շարունակելու է դիտարկել տնտեսության զարգացման սցենարները
Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանվել է 10, իսկ բանկերից ներգրավվող դրամական միջոցների տոկոսադրույքը՝ 7 տոկոս: Խորհրդի գնահատմամբ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: