«Մեր բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է, բայց չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին»․ Արամ Իսաբեկյան
Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով, և թվում է, որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը, ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է: