Նեթանյահուն հավանություն է տվել Ռաֆահում ռազմական գործողությունների ծրագրին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների անցկացման ծրագրին։ Ynet պորտալի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը՝ ռազմաքաղաքական կաբինետի նիստից հետո։