Իտալիայի ԱԳ նախարարը հայտարարել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու դեպքում
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելուն, քանի որ դա սպառնում է երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելով։ Իտալիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է RAI News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: