Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել Տավուշի ուղղությամբ մեր ամրությունը, որ աշխարհաքաղաքական ինչ-ինչ իրադարձությունների պարագայում որոշակի գործողությունների գնա. Վիտալի Մանգասարյան
Փաշինյանն իր հայտնի հարցազրույցում Ադրբեջանին համեմատում էր ցլի հետ՝ ասելով, որ մենք մեր վրայից «կարմիր շորը» պիտի հանենք, որ առճակատում չունենանք, այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ է ցլի հետ առճակատում չուզեցող մարդը փորձում հակամարտության մեջ մտնել կատաղած արջի հետ, ի՞նչ ուժերով, ռեսուրսներով: Այս առճակատումն այս փուլում չի բխում ՀՀ շահերից: