ՀՊ-ն՝ 2021թ. զբաղվածության ծրագրում առկա բացերի մասին. գործազրկության կրճատման միտում կա 2017 թվականից, բայց կրճատումն ընթանում է դանդաղ
Հաշվեքննիչ պալատը 2022թ. հունիսի 1-ից մինչև 2024թ. փետրվարի 29-ը հաշվեքննություն է իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, նախարարության Միասնական սոցիալական ծառայությունում՝ ուսումնասիրելով 2021 թվականին զբաղվածության ծրագրի իրականացման գործընթացը: Այս հաշվեքննությունը ևս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ 13.5 տոկոսից ավելի գործազրկությունն ունի կոնկրետ պատճառներ: Ի դեպ, ՀՊ-ն մի քանի գրություններով հայցել է տրամադրել […]