Թուրքիայում քաղաքացին ծեծի է ենթարկել Կարմիր մահիկի ղեկավարին և աշխատակիցներին
Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում գտնվող Կարմիր մահիկի մասնաճյուղում վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել։ Իֆթարին (ընթրիք ռամադան ամսին) պատրաստվելու համար բնակիչներին սնունդ է բաժանվել, որի ընթացքում վիճաբանություն է սկսվել և մասնաճյուղի ղեկավարը և 2 աշխատակիցները ծեծի են ենթարկվել։