ՀՀ-ում ԵՄ առաքելության նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. ԱԳ փոխնախարար
Հայաստանը մեծապես կարևորում է ինչպես Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, այնպես էլ Եվրոպական Միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները: