Պակիստանի անվտանգության ուժերը հայտնել են ահաբեկիչների գրոհը հետ մղելու մասին․ կան զոհեր
Ըստ պարբերականի տվյալների՝ ահաբեկչական խմբավորման ութ ծայրահեղականները փորձել են գրոհով գրավել վարչական համալիրը, որտեղ տեղակայված են կառավարական գերատեսչությունների և անվտանգության ծառայությունների գրասենյակները։ Զինյալները կիրառել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և հրազեն։