Փնտրում եմ մարդկանց, որոնք կասեն՝ դրանք Տավուշի գյուղեր են. դրանք Ադրբեջան են, միշտ էլ իմացել ենք. Ալեն Սիմոնյան. ՈՒՂԻՂ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, որ գան ու ապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է»,- ասել է նա՝ անդրադառնալով հայկական վերահսկողության ներքո գտնվող՝ Տավուշին սահմանակից տարածքների վերադարձի թեմային։