Պաշտոնական Մոսկվան պետություններին տարանջատում է միայն մի սկզբունքով. Զախարովա
Մոսկվան ուսումնասիրում է Ուկրաինային զենք մատակարարելու ցանկացած երկրի մասին տեղեկությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Մոսկվան այն տեղեկատվությանը, թե Բաքուն, Թուրքիայի համաձայնությամբ, Ուկրաինային զենք է մատակարարում։