ԼՂ բռնի տեղահանվածները որևէ իրավունքից չեն զրկվի, եթե դառնան ՀՀ քաղաքացի. Տիգրան Խաչատրյան
Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացին ունի ինչ-որ բավարար չափի գումար, արդեն ընտրել է բնակարան և պակասում է Կառավարության աջակցության գումարը, կարո՞ղ է արդյոք առաջին փուլով ընդգրկվել շահառուների ցանկում: Այս մասին ԱԺ-ում, դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։