12-րդ դարը չէ, որ 50 մետրը բան որոշի․ Փաշինյանը՝ սահմանազատման և հնարավոր ագրեսիայի մասին
Սահմանագծման ոչ մի սցենարով Կիրանց գյուղի բնակիչը ստիպված չի լինելու Իջևան գնալու համար Ադրբեջանի տարածքով անցնել։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ են տալու սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանին, հայաստանյան 4 բնակավայրերին։