AUKUS-ը դիտարկում է Ճապոնիայից բացի, երեք այլ երկրների ներգրավումը՝ որպես գործընկերներ
Կանադան բանակցություններ է վարում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ՝ AUKUS-ին հնարավոր անդամակցության շուրջ: Բացի այդ, Կանբերան և Վելինգտոնը հայտարարել են դաշինքի գործընկերության երկրորդ՝ ոչ միջուկային բաղադրիչին Նոր Զելանդիայի մասնակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին։