Այս ամենի վերջը մի օր գալու է, և բոլոր անամոթ, և անսկզբունք կամակատարները կանգնելու են հանրության, պատմության և օրենքի առջև. Սամսոնյան
«Իմ երկու քաղբանտարկյալ ընկերների՝ Նարեկի և Արմենի նկատմամբ սկիզբ առած քաղաքական հետապնդումները շարունակվում են, և զարմանալի չէ, որ Արմենի խափանման միջոց կալանավորումը երկարացվեց, իսկ Նարեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց ռեժիմի «դատավորների» կողմից։ Առավել քան վստահ եմ, որ թե՛ Արմենի, թե՛ Նարեկի համար տեղի ունեցածն անակնկալ չէր, բայց նաև վստահ եմ, որ երկուսի համար էլ ցավալի էր առերեսվել Հայաստանի արդարադատության համակարգի վախճանի հերթական արարին։