Պաշտպանի ներկայացուցիչները Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայրում տեսակցում են Սամվել Վարդանյանին
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի: