ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
ԵՄ Խորհրդի կայքում հաղորդվում է, որ ԱԳ նախարարները ապրիլի 22-ին կքննարկեն ուկրաինական իրավիճակը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ տեսակոնֆերանսի միջոցով կարծիքների ոչ պաշտոնական փոխանակումից հետո: «Հետագա քննարկումները տեղի կունենան ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ներկայությամբ՝ համատեղ նիստում», - ասված է հայտարարության մեջ: